Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կլուծեն դաշնակցականորեն

Կլուծեն դաշնակցականորեն
29.03.2013 | 01:06

ՀՅԴ-ում հաստատ ինչ-որ բան այն չէ: «Ժառանգություն»-ՀՅԴ չստացված համագործակցությունից հետո դաշնակների հոգին մի տեսակ խռովվել է: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայնեց բանակցությունների մանրամասներ, «հին ընկերները» անակնկալի եկան: «Խորախորհուրդ» դաշնակցությունում օձն իր պորտով, հավքն իր թևով այդքան բացահայտ չէին խոսել չհաջողված «պրոյեկտների» մասին: Մեկ էլ Հովհաննիսյանը արևմտյան «սթայլով» մտավ: Սրանից հետո ներքին բուռն քննարկումները չեն դադարում, շատերը մեղադրում են այս «գետը» մտնելու մեջ, մյուսներն էլ արդարանում, թե քաղաքական «կենդանություն» են ապահովում:
Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցերը կլուծվեն դաշնակցականորեն` առանց ներսի «լվացքը» դուրս հանելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ